Գլխավոր >> Նորություններ >> «Յունիսպորտը» սկսեց պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում

«Յունիսպորտը» սկսեց պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում

Ֆուտզալ 28.10.2026 10:59

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլում։

 

Հայկական թիմն իր առաջին հանդիպումն անցկացրեց Լիտվայի չեմպիոն «Կաունո Ժալգիրիսի» դեմ։ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումն ավարտվեց լիտվական թիմի հաղթանակով՝ 2։0։ Դուբլ ձևակերպեց «Կաունո Ժալգիրիսի» բրազիլացի ֆուտզալիստ Վինիսիուս Կարվալյոն։

 

Ալեքսանդր Դիբրիվնու թիմի հաջորդ մրցակիցը Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժն» է։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ