Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան - Կիպրոս հանդիպման համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան - Կիպրոս հանդիպման համար

ՀՖՖ-ն սկսում  է հավատարմագրումն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի Հայաստան-Կիպրոս խաղի համար։ 

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել, պետք է մինչև նոյեմբերի 4-ը ժամը 18։00-ն լրացնեն առցանց հայտը։ Հայտերը կարող եք լրացնել՝ անցնելով այս ՀՂՈՒՄՈՎ։

Հայտերի մեծ քանակի դեպքում առավելությունը տրվելու է մարզական/ֆուտբոլային ուղղվածությամբ լրատվամիջոցներին, ինչպես նաև նրանց, որոնք մշտապես և պարբերաբար լուսաբանել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումները։

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտմամբ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ