Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Գավաթ․ «Վանը» լրացուցիչ ժամանակում գերազանցեց «Գանձասարին»

Հայաստանի Գավաթ․ «Վանը» լրացուցիչ ժամանակում գերազանցեց «Գանձասարին»

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Գանձասարին»։ Լարված պայքարում տանտերերը լրացուցիչ ժամանակում գերազանցեցին մրցակցին՝ 2։1։

Առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ հյուրերին առաջ մղեց Տոմաս Ռոշան։ 90+2-ին հեռահար հարվածով պատասխան գոլը խփեց Պետրոս Ավետիսյանը։ Լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին Չարենցավանը ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեց Բուկարի Կոնեն։ 

Ավելի վաղ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև «Միկան»։

Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Վան» - «Գանձասար»՝ 2։1
Մարզադաշտ՝ Չարենցավան Քաղաքային
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Տոմաս Ռոշա 45, Պետրոս Ավետիսյան 90+2, Բուկարի Կոնե 110

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ