Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ 2-րդ տուրի արդյունքները

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ 2-րդ տուրի արդյունքները

Ֆուտզալ 26.10.2026 15:04

Կայացավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրը։

Դարձյալ խոշոր հաշվով հաղթեց «Երևանը»՝ 11։2 «Լոռի Յունայթեդի» դեմ խաղում։ Հեթ-տրիքի հեղինակ դարձավ Աղասի Եղիազարյանը, դուբլերով աչքի ընկավ Միքայել Ղանդիլյանն ու Աշոտ Եսայանը։

Տուրը հաջող էր նաև «Լոգիկոնի» համար։ Վլադիմիր Մարգարյանի թիմը 7։2 հաշվով գերազանցեց «ՊրոԴեվին»։ «Աթլետիկ Երևանն» էլ առավելության հասավ «Թիմ Ագրոյի» նկատմամբ՝ 9։3։

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 2

«Լոռի Յունայթեդ» - «Երևան»՝ 2։11
Խաղի արձանագրությունը 

«ՊրոԴեվ» - «Լոգիկոն»` 2:7
Խաղի արձանագրությունը

«Թիմ Ագրո» - Աթլետիկ Երևան»՝ 3։9
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ