ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
ՀՖՖ
27.10.2026 15:36
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել։
Հոկտեմբերի 28-ին Սլովենիայում կկայանա ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի «Բրավո» Մ-19 - «Ցրվենա Զվեզդա» Մ-19 հանդիպումը։ Գլխավոր մրցավարը Աշոտ Ղալթախչյանն է, օգնականները՝ Նարեկ Պողոսյանն ու Արման Հակոբջանյանը։
Նույն օրը Մոստարում՝ «Զրինսկիի» տնային մարզադաշտում, կկայանա ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի մեկ այլ՝ «Զրինսկի» Մ-19 - «ՊԱՈԿ» Մ-19 խաղը։ Գլխավոր մրցավարը Յուրա Մահտեսյանն է, օգնականները՝ Արթուր Գդլյանն ու Վանիկ Սիմոնյանը։