Գլխավոր >> Նորություններ >> «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում գերազանցեց «Օլիմպիային»

«Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում գերազանցեց «Օլիմպիային»

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում 4։1 հաշվով գերազանցեց Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Օլիմպիային»՝ նվաճելով 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Երևանյան ակումբից 15-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը բացեց Ալիունե Նդուրը։ 30-ին Գիլհերմե դե Օլիվեյրա Ժեզուսը պատասխանեց մրցակցին։ 

Հիմնական ժամանակի ավարտից 18 րոպե առաջ Մանուել Տուլիպայի թիմը ևս մեկ 11 մետրանոցի հնարավորություն ստացավ, բայց Նդուրը վրիպեց։

Լրացուցիչ ժամանակում Բեռնարդո Օլիվեիրա Դիասի, Մաքսանս Կարլիեի ու Կառլոս Ֆրանսայի գոլերի շնորհիվ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ հաջորդ փուլ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ