Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ․ «Յունիսպորտը» հաղթեց «Դիֆերդանժին»
Ֆուտզալ
29.10.2026 10:30
Հոկտեմբերի 28-ին Լյուքսեմբուրգում կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ հանդիպումը։ Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» հաղթեց «Դիֆերդանժին»՝ 5։3։
Հայկական թիմում մեկական գոլ խփեցին Պուտրուս Վասիլևը, Արթուր Մելքոնյանը, Էլիսանդրոն, Գարեգին Մաշումյանը և Միհրան Դերմենջյանը։
Այս հաղթանակի շնորհիվ «Յունիսպորտը» վաստակեց առաջին երեք միավորը հիմնական փուլում և պահպանեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։ «Յունիսպորտի» համար վճռորոշ կլինի խմբային փուլի վերջին հանդիպումը, որում հայկական թիմը կմրցի հունական «Դուկասի» հետ։