Հայաստանի մասին

Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին

 

Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան

 

Դրոշը`
Կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից` ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ

 

Զինանշանը՝
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

 

Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:

 

Պետության ղեկավարը`
Նախագահ

Բարձրագույն օրենսդիր մարմինը`
Միապալատ Ազգային ժողով

Պետական լեզուն`
Հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին)

Մայրաքաղաքը`
Երևան (համայնքի կարգավիճակով)

Վարչական միավորը`
Մարզ (ընդհանուր քանակը` 10), Համայնքներ (ընդհանուր քանակը` 915) այդ թվում`քաղաքային` 49, որում` ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով. գյուղական` 866

Ազգային արժույթը`
Դրամ (միջազգային նշանակումը AMD), շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերից

 

 

Աշխարհագրական տեղեկություններ

 

Երկիրը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում` Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածք)

Տարածքը`
29743 քառ. կմ (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին)

Միջին բարձրությունը ծովի մակերևույթից`
1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա)

Պետական սահման` 
Հյուսիսում` Վրաստանի հետ,
Արևելքում ` Ադրբեջանի հետ,
Արևմուտքում և հարավ-Արևմուտքում ` Թուրքիայի հետ,
Հարավում` Իրանի հետ

Առավելագույն ձգվածությունը` 
Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` 360 կմ
Արևմուտքից արևելք` 200 կմ

Ցամաքի ամենացածր կետը` 
Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375 մ

Լեռներ, բարձրավանդակներ`
36.4 % (ՀՀ տարածքի)

Ամենաբարձր կետը`      
Արագած լեռան գագաթ` 4090 մ

Բարձր լեռնագագաթներ`   
Կապուտջուղ` 3906 մ
Աժդահակ` 3598 մ
Սպիտակասար` 3555 մ
Վարդենիս` 3522 մ

Ջրային պաշարներ`
տարեկան` 8.5 մլրդ.մ3, որից 6.54 մլրդ.մ3-ը` մակերեսային հոսք

Խոշոր գետեր (ՀՀ սահմաններում)` 
Արաքս` 158 կմ
Ախուրյան` 186 կմ
Որոտան` 111 կմ
Դեբեդ` 154 կմ
Հրազդան` 141 կմ
Աղստև` 81 կմ

Լճեր` 
Սևան (առ 31.12.2010թ.) մակերեսը 1270.8 կմ2, (Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը), բարձրությունը ծովի մակերևույթից 1899.90 մ

Արփի` մակերեսը 22.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2021 մ
Սև` մակերեսը 2.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2666 մ
Ակնա` մակերեսը 0.80 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 3032 մ

Միջին ջերմաստիճանը` 
հունվարին -2.3 C
հունիսին +16.3 C

Տեղումների քանակը`
652.6 մմ

Ժամանակը`
Ըստ Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ

Կլիմա` Չոր, ցամաքային

 

 

Ժողովրդագրական տեղեկություններ

 

Բնակչությունը`
3.2 մլն.մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի), 3.0 մլն. մարդ (ըստ առկա բնակչության ցուցանիշի)

Էթնիկ կազմը`
Հայեր (98%), եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ, և այլ ազգությունների ներկայացուցիչներ (ըստ ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքների)

Կրոնը`
Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է բնակչության մեծամասնությունը

 

 

Պատմական տեղեկություններ

 

1990թ. օգոստոսի 23-ին`
Ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը

1991թ. սեպտեմբերի 21-ին
Անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե

1991թ. դեկտեմբերի 21-ին
Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ

1992թ. մարտի 2-ին 
Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ

2001թ. հունվարի 25-ին
Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ

2003թ. փետրվարի 5-ին
Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ

 

Աղբյուրը` http://www.president.am

 

http://www.armenia.am/

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 27 49
2. Նոա 27 48
3. Շիրակ 27 46
4. Ալաշկերտ 26 41
5. Լոռի ՖԱ 26 40
6. Արարատ 27 33
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 24 36
2. Փյունիկ 24 32
3. Գանձասար-Կապան 24 31
4. ՖԱ Երևան 24 0