Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա

2010 թվականին Հարավային կովկասում եւ Եվրոպայում լավագույններից մեկը հանդիսացող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի շահագործման հանձնելուց հետո, «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախաձեռնեց նաև Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի շինարարությունը: Այն սկսվեց 2011 թվականին՝ 8 հեկտար հողատարածքի վրա:

 

   

 

   

 

   

 

2014 թվականի սեպտեմբերի 13-ին Շիրակի տարածաշրջանի և Հայաստանի ողջ հյուսիսի համար այս կարևորագույն ֆուտբոլային ենթակառուցվածքն արդեն հանձնվեց շահագործման: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան բաղկացած է 1.200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս, արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին:

 

   

 

   

 

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Տոնական հանդիսությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

 

   

 

   

 

   

.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12