Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա

2016թ. Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի հանդիսավոր բացումը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լոռու մարզի վարչական, տնտեսական, մշակութային, մարզական կենտրոն հանդիսացող հանրապետության երրորդ քաղաքում այս բացառիկ ֆուտբոլային ենթակառուցվածքի շահագործման մեկնարկը տրվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների, մարզի հասարակայնության ներկայացուցիչների, հյուրերի մասնակցությամբ:

Ժամանակակից ֆուտբոլային այս ենթակառուցվածքը զբաղեցնում է 4,4 հեկտար հողատարածք: Այն բաղկացած է 1260 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող բոլոր ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սան հանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ-լսարան, բժշկական սենյակ, վարչական մաս և այլն:

Արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցված են նոր սերնդի տեխնոլոգիաներով և համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափորոշիչներին:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ