Նորություններ

-
Արմեն Մելիքբեկյանը կհանդիպի լրագրողների հետ
25.12.201815:32
Արմեն Մելիքբեկյանը կհանդիպի լրագրողների հետ

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հանդիպումը լրագրողների հետ: Հանդիպման հիմնական թեմաներն են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նախորդ 3 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և ապագա ծրագրերի քննարկումը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայանան հանդիպմանն իրենց լրատվամիջոցի կողմից տրամադրված լրագրողական բեյջերով՝ հանդիպումից առնվազն 5 րոպե առաջ: Առանց բեյջ կամ ժամը 15:00-ից հետո ներկայացած լրագրողներին հնարավորություն չի ընձեռվելու մասնակցել հանդիպմանը:      

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 21 38
2. Փյունիկ 21 36
3. Ալաշկերտ 20 36
4. Բանանց 20 34
5. Լոռի ՖԱ 20 30
6. Շիրակ 21 27
7. Գանձասար-Կապան 20 23
8. Արցախ ՖԱ 20 14
9. Արարատ 21 14