Նորություններ

-
ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ
10.01.201918:00
ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը, ի թիվս ֆինանսական միջոցների ներդրման և առկա ենթակառուցվածքների հետագա զարգացման դրույթների, պետք է ներառեն մարզական հետևյալ նվազագույն բաղադրիչները.

-2019 թվականի աշնանային հատվածից սկսած՝ ակադեմիայում պետք է մարզվեն 400-450 երեխաներ և պատանիներ:

-2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում  պետք է հանդես գան ակադեմիայի առնվազն 7 թիմեր:

-2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ ներդրումային ծրագրի բաց մրցույթի հաղթողը պետք է ներկայացված լինի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

Մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը պետք է արտացոլեն մասնակիցների ֆինանսական կայունությունը և ակադեմիայի հետագա զարգացման շրջանակներում կատարվելիք ներդրումների հեռանկարները: Ներկայացվելիք ծրագրերը, ի թիվս այլ հիմնարար դրույթների, պետք է ներառեն նաև մասնակիցների և նրանց կողմից կատարվող ներդրումների նպատակներն ու գերակա ուղղությունները: Ներդրումային ծրագրում մատնանշված ֆինանսական հոսքերը պետք է ամրագրված լինեն բանկային երաշխավորագրերով: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հողատարածքի և առկա ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասնակիցներին կտրամադրվի՝ ըստ պահանջի:

Ներդրումային ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Ներդրումային ծրագրերը կարող եք ուղարկել ffa@ffa.am էլեկտրոնային հասցեով կամ առձեռն ներկայացնել ՀՖՖ Գլխավոր քարտուղարի գրասենյակ: Լրացուցիչ հարցերի դեպքում ևս կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ ffa@ffa.am էլեկտրոնային հասցեին:


   

.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12