Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 խաղին:

 

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 17:30-ին: Գեորգի Հարությունյանը, Արտեմ Բանդիկյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Օգնյեն Չանչարևիչը և Ստյոպա Մկրտչյանը թիմին կմիանան նոյեմբերի 9-ին։ 

 

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ին կընդունի Կիպրոսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիային։

 

Ուսումնամարզական հավաքին հրավիրվածների ցանկին ծանոթացեք այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ