Նորություններ

-
Թոմ Բանդիկյան. «Ուրախ եմ, որ այս կարգի մրցաշար է կայանալու Երևանում»
20.04.201918:30
Թոմ Բանդիկյան. «Ուրախ եմ, որ այս կարգի մրցաշար է կայանալու Երևանում»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Հայաստանի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ հարցազրույցների շարքը: Արդեն ներկայացրել էինք Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահ Մանուել Նազարեթյանի հետ հարցազրույցըԱյս անգամ զրուցել ենք «Օլիմպիկի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Թոմ Բանդիկյանի հետ, ով նույնպես մասնակցում էր Հայաստանի Մ-19 հավաքականի մարզահավաքին. 

- Ձեր կարիերայում նոր փուլ է սկսվել: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

- Կարիերաս սկսել եմ Մարսելի մերձակայքում գտնվող «Սետեմ-լե-Վալոն» ակումբում: Այս ակումբը հայտնի է նրանով, որ կարիերայի մեկնարկում այնտեղ խաղացել է Զինեդին Զիդանը: Հարձակողական ոճի կիսապաշտպան եմ: Այս տարի լրացավ 17-ամյակս: Հիմա Մանուելի հետ ներկայացնում ենք Մարսելի «Օլիմպիկը»: Կարևոր մարտահրավերի համար գտնվում եմ հայրենիքում: Եռօրյա մարզումները շատ լավ անցան: 

-Հավանաբար հասցրել եք ծանոթանալ ֆրանսիական և հայկական ֆուտբոլի մարզումային տարբերություններին:

- Այստեղ կարճ փոխանցումներն ու արագաշարժ տեղաշարժերը մեծ տեղ են զբաղեցնում: Մարսելում սովոր ենք բարձրից փոխանցումներով խաղալ, այնտեղ ավելի ուղղահայաց ֆուտբոլ է: Արագորեն կփորձեմ մերվել այս խաղին և ավելի համակողմանի դառնալ: Ձգտելու ենք օրեցօր զարգացնել փոխգործակցությունը:

- Հաղորդակցվելու առումով, կարծես, առաջընթաց կա:

- Այո, խաղային  դիրքիս վերաբերող բառերը առաջնահերթ են: Օրինակ, պատ խաղարկելիս ասում եմ  «ինձ-քեզ»: Նորեկներս պետք է նաև այդ ուղղությամբ աշխատենք:

- Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանելու: Շատ ուրախ եմ, որ այդպիսի մրցաշար է կայանալու Երևանում: Հայաստանի հավաքականը, հույս ունեմ, իրեն լավագույն կողմերով կդրսևորի: Բոլորիս հաջողություն եմ մաղթում:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22