Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց պայքարն Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման գլխավոր փուլում
Ֆուտզալ
20.10.2026 22:38
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց պայքարն Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման գլխավոր փուլում։
Մեր թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Հունգարիային ու պարտվեց 2։3 հաշվով։ Հայաստանի հավաքականից աչքի ընկան Արսեն Պետրոսովն ու Սարգիս Մարգարյանը։
Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 7-ին և մրցակցի հարկի տակ կհանդիպի Շվեդիայի ընտրանուն։
Ֆուտզալի Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման գլխավոր փուլ
Հայաստան - Հունգարիա՝ 2։3
Մարզադահլիճ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Դանիել Մատկովիչ
Գոլերը՝ Արսեն Պետրոսով 10'57, Լայոշ Սաբո 21'44, 24'39, Միհրան Դերմենջյան 22'27, (ԻԳ), Սարգիս Մարգարյան 26'08
Խաղի արձանագրությունը