Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
02.09.201914:21
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալելով Իտալիայի, ապա՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին։
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 19:00-ին նշանակված է հավաքականի առաջին մարզումը։ Նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից առայժմ չեն ժամանել Անդրե Չալըշըրը, Վարազդատ Հարոյանը, ովքեր հավաքականին կմիանան երեկոյան, և Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Վարդանյանը, ովքեր հավաքականին կմիանան վաղը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0