Նորություններ

-
Մերոնք դրսում․ Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա հերոս
30.09.201910:49
Մերոնք դրսում․ Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա հերոս

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Մերոնք դրսում» խորագիրը, որի շրջանակներում ամեն երկուշաբթի ամփոփում ենք անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթները: Այս շաբաթ առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով Իտալիայի Ա Սերիա-ի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլային փոխանցման հեղինակ։

 

Արսեն Բեգլարյան, Բելառուսի առաջնություն, 23-րդ տուր, «Դնեպր» Մոգիլև 3:0 «Սլուցկ»հայտավորված է եղել հանդիպմանը:

 

Վարազդատ Հարոյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր, «Ուրալ» 0:3 ԲԿՄԱ, հայտավորված էր հանդիպմանը:

 

Անդրե Չալըշըր, Շվեդիայի առաջնություն, 24-րդ տուր, ԱԻԿ 1։0 «Գյոթեբորգ», զգուշացվել է 19-րդ րոպեին, հեռացվել է խաղադաշտից 69-րդ րոպեին։

 

Շվեդիայի առաջնության 25-րդ տուրի «Գյոթեբորգ» 0:0 «Հաքեն» հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցել։

 

Հովհաննես Համբարձումյան,  «Էնոսիս Պարալիմնի» ակումբն այս շաբաթ հանդիպում չի անցկացրել։

 

Կամո Հովհաննիսյան, Ղազախստանի առաջնություն,  28-րդ տուր, «Տոբոլ» 0։0 «Ժետիսու», չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով։

 

Արարատ Մոնրո, Կոլումբիայի Պրիմերա Բ, «Բոյակա Չիկո» 1։0 «Վայեդուպար»

 

Ռումյան Հովսեփյան, Բուլղարիայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ, «Էբար» 0։2 «Արդա»

 

Բուլղարիայի առաջնություն, 11-րդ տուր, «Արդա» - «Էտար» սեպտեմբերի 30-ին, ժամը 18։30-ին

 

Հենրիխ Մխիթարյան, Իտալիայի Սերիա Ա, 5-րդ տուր, «Ռոմա» 0։2 «Ատալանտա»փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին, փոխարինվել է 90-րդ րոպեին:

 

Իտալիայի Սերիա Ա, 6-րդ տուր, «Լեչչե» 0։1 «Ռոմա», ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ Է ԴԱՐՁԵԼ 56-րդ րոպեին, վնասվածքի պատճառով փոխարինվել է 87-րդ րոպեին։

 

Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, 28-րդ տուր, «Ակտոբե» 2:2 «Տարազ»փոխարինվել է 84-րդ րոպեին:

 

Գևորգ Ղազարյան, Կիպրոսի Սուպերգավաթ, ԱՊՕԵԼ 1։0 «ԱԵԼ Լիմասոլ, փոխարինվել է 70-րդ րոպեին։

 

Էդգար Բաբայան, Դանիայի առաջնություն, 11-րդ տուր, «Լյունգբյու» 2։1 «Հոբրո», որակազրկման պատճառով բաց է թողել հանդիպումը:

 

Տիգրան Բարսեղյան, Ղազախստանի առաջնություն, 28-րդ տուր, «Աստանա» 3։0 «Կայսար», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Սարգիս Ադամյան, Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր, «Հոֆենհայմ» 0:3 «Բորուսիա Մյունխենգլադբախ», փոխարինման է դուրս եկել 51-րդ րոպեին։

 

Ալեքսանդր Կարապետյան, Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր, «Սոչի» - «Ախմատ»սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20։30-ին։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0