Նորություններ

-
ՀՖՖ-ն համագործակցում է Konami-ի հետ
24.10.201916:47
ՀՖՖ-ն համագործակցում է Konami-ի հետ

Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։

 

Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։

 

Ուրախությամբ հայտնում ենք, որ տևական բանակցություններից հետո այսօր ՀՖՖ-ի և Konami-ի միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց համագործակցության ավելի լայն շրջանակների։

 

Առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։ Մասնակցության կարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք շուտով։

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0