Նորություններ

-
Մերոնք դրսում․ Գևորգ Ղազարյանը՝ շաբաթվա հերոս
28.10.201910:35
Մերոնք դրսում․ Գևորգ Ղազարյանը՝ շաբաթվա հերոս

Շարունակում ենք մեր ավանդական դարձած «Մերոնք դրսում» էջը, որի շրջանակներում ամեն շաբաթ կներկայացնենք, թե արտերկրում հանդես եկող մեր հավաքականի ֆուտբոլիստները ինչպիսի արդյունքներ են գրանցել։ Այս շաբաթվա հերոսն է Գևորգ Ղազարյանը, ով օգնեց ԱԵԼ-ին Լիմասոլի «դերբիում» կարևոր հաղթանակի հասնել Ապոլոնի նկատմամբ։

 

Արսեն Բեգլարյան, Բելառուսի առաջնություն, 26-րդ տուր, «Իսլոչ» 1:1 «Դնեպր» Մոգիլև, հայտավորված է եղել հանդիպմանը:

 

Վարազդատ Հարոյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր, «Ռուբին» 0։0 «Ուրալ», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Անդրե Չալըշըր, Շվեդիայի առաջնություն, 29-րդ տուր, «Էլֆսբորգ» -  «Գյոթեբորգ», հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22։00-ին։

 

Արարատ Մոնրո, Կոլումբիայի Պրիմերա Բ, 8-րդ տուր, «Կարթագենա» 0։1 «Բոյակա Չիկո»։

 

Հովհաննես Համբարձումյան, Կիպրոսի առաջնություն, 7-րդ տուր, «ԱԵԿ Լառնակա» 4։4 «Էնոսիս Պարալիմնի», մասնակցել է ամբողջ հանդիպմանը, զգուշացվել է 65-րդ րոպեին։

 

Կամո Հովհաննիսյան, Ղազախստանի առաջնություն,  31-րդ տուր, «Ժետիսու» 0:0 «Տարազ», հայտավորված էր հանդիպմանը։

 

Ռումյան Հովսեփյան, Բուլղարիայի առաջնություն, 14-րդ տուր, «Բոտև» Պլովդիվ - «Արդա», հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18։00-ին:

 

Հենրիխ Մխիթարյան, Իտալիայի Սերիա Ա, 9-րդ տուր, «Ռոմա» 2:1 «Միլան», հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով:

 

Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, 31-րդ տուր, «Աստանա։ 5։0 «Ակտոբե», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Գևորգ Ղազարյան, Կիպրոսի առաջնություն, 7-րդ տուր, Ապոլոն 1։2 ԱԵԼ Լիմասոլ, մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

 

Էդգար Բաբայան, Դանիայի առաջնություն, 14-րդ տուր, «Հոբրո» 1։1 «Սիլկեբորգ», մասնակցել է ամբողջ հանդիպմանը, զգուշացվել է 85-րդ րոպեին:

 

Տիգրան Բարսեղյան, Ղազախստանի առաջնություն, 31-րդ տուր, «Կայսար» 0:1 «Ատիրաու», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Սարգիս Ադամյան, Գերմանիայի Բունդեսլիգա, 9-րդ տուր,  «Հերտա» 2։3 «Հոֆենհայմ», փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:

 

Ալեքսանդր Կարապետյան, Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր, «Ռոստով» 2։0 «Սոչի», փոխարինման է մտել 71-րդ րոպեին:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0