Նորություններ

-
Իտալիա - Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
28.10.201915:50
Իտալիա - Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:

Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.vivaticket.it/eng/event/qualif-campionato-europeo-2020-italia-armenia/141667:

Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Տոմսերը ձեռք բերելու համար նախ պետք է գրանցվել կայքում`լրացնելով անձնական տվյալները, որից հետո հնարավոր կլինի իրականացնել գնումը։ Հայկական կողմին հատկացվել է «Ռենցո Բարբերա» մարզադաշտի O21 սեկցիան: Տոմսերի արժեքն է 12 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 11-ը: Տոմսերի գնման հետ կապված խնդիրների դեպքում՝ անցնել հետևյալ հղումով:

 

Մարզադաշտի՝ հայկական կողմին հատկացված հատվածը տեսնելու համար սեղմեք մարզադաշտի՝ ստորև ներկայացված քարտեզի վրա:

 

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0