Նորություններ

-
ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը մեկնարկեց
09.12.201916:00
ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը մեկնարկեց

Ավելի քան 250 հայ մարզիչներ, եվրոպացի մասնագետներ, մարզչական երկօրյա աննախադեպ սեմինար:

 

Դեկտեմբերի 9-ին՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը:

Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԵՖԱ ֆուտբոլային կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը, ով ողջունեց նման աննախադեպ միջոցառման անցկացումը Երևանում:

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկայացրեց իր կողմից ստեղծված Մարզումային ազգային ծրագիրը, իսկ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի գործառույթները և ՀՖՖ 2019-2025 թթ. ռազմավարությունը:

ՀՖՖ Ֆուտբոլի «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան ներկայացրեց բարձրակարգ ակումբում ֆուտբոլային կամ մարզական տնօրենի գործունեությունը:

Բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում, պատմեցին ֆուտբոլիսների ճիշտ սննդակարգի մասին: 

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև կլոր սեղան-քննարկում Հայաստանի 2018/2019 թթ. մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանի և Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ: Ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել մարզիչներին: 

Սեմինարը կշարունակվի նաև վաղը: Միջոցառմանը ներկա մարզիչները կստանան իրենց թարմացված արտոնագրերը: 

 

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0