Նորություններ

-
ՀՖՖ նախագահը կասեցրել է  Արտյոմ Առաքելյանի և Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցները
01.02.202017:49
ՀՖՖ նախագահը կասեցրել է Արտյոմ Առաքելյանի և Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցները

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը և կրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը: 

Փետրվարի 1-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու հրաման է ստորագրել. համաձայն դրանցից մեկի, հաշվի առնելով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի   միջնորդությունը և հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 42.2 հոդվածի ԺԷ կետը, ինչպես նաև ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը, կասեցրել է «Ուրարտու» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն 2018 թվականին Արտյոմ Առաքելյանին ֆուտբոլում անցանկալի անձ էր ճանաչել: Արտյոմ  Առաքելյանի վերաբերյալ միջնորդութուն էին ներկայացրել նաև «Ուրարտու» ակումբի պատանի ֆուտբոլիստների ծնողները, ինչպես նաև ինքը՝ մարզիչը:

Հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության և Կարգապահական և էթիկայի կոմիտեի վերոնշյալ հոդվածները և հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ միջնորդությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը: Էրիկ Վարդանյանը 2019 թ. հոկտեմբերի 31-ին՝ դեռևս  «Փյունիկում» հանդես գալու ընթացքում, որակազրկվել էր վեց ամսով, որոնցից երեքն արդեն մարվել է: Որոշումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից:   

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0