Նորություններ

-
Մեկնարկեց ՀՖՖ Մարզչական B արտոնագրի դասընթացը
10.02.202017:45
Մեկնարկեց ՀՖՖ Մարզչական B արտոնագրի դասընթացը

Մարզչական C կարգի դիպլոմի դասընթացի ավարտից հետո մեկնարկեց նաև մարզչական B արտոնագրի դասընթացը:  32 մասնակից, որոնց թվում՝  նաև 9 կին մի քանի օր շարունակ դասախոսություններ կլսեն ֆուտբոլային ամենատարբեր թեմաներով, որից հետո կհանձնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ: Դասընթացի ղեկավարը ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է, իսկ մասնակիցների մեջ են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք կարևորում են մարզչական նոր գիտելիքների ձեռքբերումը և բարձր են գնահատում դասընթացի մակարդակը: Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0