Նորություններ

-
ՀՀ Առաջին խմբի ակումբներն առաջին անգամ կմասնակցեն արտոնագրման գործընթացին
14.02.202016:02
ՀՀ Առաջին խմբի ակումբներն առաջին անգամ կմասնակցեն արտոնագրման գործընթացին

Մեկնարկում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ներդնում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման գործընթացը:

Վերոնշյալ գործընթացին մասնակցությունն ու համապատասխան արտոնագրի ստացումն ակումբների համար այսուհետ պարտադիր պահանջ է  ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակցության համար։ Մասնավորապես, այն ակումբները, որոնք չեն մասնակցի արտոնագրման գործընթացին և/կամ չեն ստանա արտոնագիր, հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի՝ ամռանը մեկնարկող առաջնությանը:

 

ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն ս.թ. ապրիլի 13-ին կայանալիք նիստի ընթացքում կքննի ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը: ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը իրավունք կունենան մասնակցելու միայն  այն ակումբները, որոնք ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի կողմից վերոնշյալ նիստի ընթացքում կստանան համապատասխան արտոնագիրը:

 

Այդ առնչությամբ ՀՖՖ Արտոնագրման բաժինը կազմակերպում է սեմինար-հանդիպում բոլոր այն ակումբների հետ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը: Վերոնշյալ հանդիպումը տեղի կունենա ս/թ փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին՝ ՀՖՖ գրասենյակի 4-րդ հարկի դահլիճում:  Հանդիպմանը պետք է ներկայանան յուրաքանչյուր ակումբի արտոնագրման պատասխանատուները, այսինքն՝ այն անձինք, ովքեր մրցաշրջանի ընթացքում զբաղվելու են ակումբի արտոնագրային հարցերով:  

 

Մինչ այդ  հարկավոր է ծանոթանալ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգին (2020թ. խմբագրություն):

 

Այն ակումբները, որոնք ցանկանում են մասնակցել ինչպես ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանին, այնպես էլ սեմինար-հանդիպմանը, պետք է հաստատեն իրենց մասնակցությունը՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը: Հարկավոր է հայտը տեղադրել ակումբի պաշտոնական բլանկի վրա, լրացնել համապատասխան բաց թողնված դաշտերը և PDF տարբերակով ուղարկել ՀՖՖ Արտոնագրման բաժնի [email protected] էլ. հասցեին` մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՖՖ Արտոնագրման բաժին։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 28 52
2. Նոա 28 48
3. Ալաշկերտ 28 47
4. Շիրակ 28 46
5. Լոռի ՖԱ 27 40
6. Արարատ 27 33
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 24 36
2. Փյունիկ 24 32
3. Գանձասար-Կապան 24 31
4. ՖԱ Երևան 24 0