Նորություններ

-
Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
21.02.202017:57
Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

 

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։

 

Խաղային կարիերան

«Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) - 2004

«Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006

«Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007

«Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011

«Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010

«Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013

«Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016

«Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017

«Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018

«Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – 2020 –

 

Նվաճումները

Ռուսաստանի գավաթակիր – 2017/2018 («Տոսնո»)

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0