Նորություններ

-
Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի ցանկանում գալ Հայաստան, բայց...»
25.03.202015:30
Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի ցանկանում գալ Հայաստան, բայց...»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր հերթական զրուցակիցը Կիպրոսի «Էնոսիս Պարալիմնի» ակումբում հանդես եկող Հովհաննես Համբարձումյանն է.

 

«Կիպրոսում իրավիճակը շատ նման է Հայաստանին: Խուճապ չկա: Շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ: Գրեթե ամեն ինչ փակ է, բացի խանութներից, դեղատներից և բանկերից: Այսօր հայտարարեցին, որ մինչև ապրիլի 1-ը օդանավակայանը փակ է լինելու: Այսօրվանից նաև կլինեն սահմանված հատուկ ժամեր՝ մեծահասակների՝ խանութներ այցելելու համար: Այս պահի դրությամբ Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո:

Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, վնասվածքից հետո միայն վերջերս եմ սկսել անհատական մարզումները, հիմնականում՝ տնային պայմաններում: Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական, տեսնել խաղընկերներիս, բայց եղավ այն, ինչ եղավ: Հուսով եմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի, և կկարողանանք կրկին վերադառնալ մեր բնականոն կյանքին»: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0