Նորություններ

-
Էդգար Բաբայանը և Անդրե Չալըշըրը՝ Դանիայում և Շվեդիայում տիրող վիճակի մասին
25.03.202011:34
Էդգար Բաբայանը և Անդրե Չալըշըրը՝ Դանիայում և Շվեդիայում տիրող վիճակի մասին

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս անգամ զրուցել ենք համապատասխանաբար Դանիյայում և Շվեդիայում հանդես եկող Էդգար Բաբայանի և Անդրե Չալըշըրի հետ:

 

Էդգար Բաբայան

«Կորոնավիրուսը Դանիայում մեծ թափ է ստացել, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, սահմանները փակ են: Վիճակից ելնելով՝ գրեթե ամեն ինչ, այդ թվում` ֆուտբոլը, դադարեցվել է: Ներքին առաջնությունը կանգնել է, թիմային մարզումներ չեն անցկացվում: Ես մարզվում եմ տնային պայմաններում, փորձում եմ պահպանել մարզավիճակս: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շատ շուտ նահանջ կապրի, և բոլորս կվերադառնանք մեր բնականոն առօրյային»:

 

Անդրե Չալըշըր

«Իրավիճակը Շվեդիայում բավականին բարդ է: Գարուն-աշուն ձևաչափով անցկացվող առաջնությունը պետք է սկսվեր ապրիլին, սակայն հասկանալի պատճառներով հետաձգվել է: Մեր թիմը նվաճել է նաև Շվեդիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր, սակայն այդ մրցաշարը նույնպես հետաձգվել է և, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի հունիսին: Մենք շարունակում ենք մարզումները, սակայն չեղարկել ենք բոլոր ընկերական հանդիպումները: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0