Նորություններ

-
ՀՖՖ Սյունիքի և Լոռու մարզերի ներկայացուցչություններում առկա է մարզի ներկայացուցչի թափուր աշխատատեղ
02.06.202012:06
ՀՖՖ Սյունիքի և Լոռու մարզերի ներկայացուցչություններում առկա է մարզի ներկայացուցչի թափուր աշխատատեղ

ՀՖՖ-ն փնտրում է մարզի ներկայացուցիչներ 3 թափուր աշխատատեղերի համար՝

 

 

1.Սյունիքի մարզի Կապան քաղաքի և շրջակա գյուղերի համար

2.Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների և դրանց շրջակա գյուղերի համար

3. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի և շրջակա գյուղերի համար:

 

ՀՖՖ Մարզի ներկայացուցչի մասին՝

 

ՀՖՖ-ն ՀՀ յուրաքանչյուր մարզում նշանակում է մարզի ներկայացուցիչ-պատասխանատու: Մարզի ներկայացուցիչն ապահովում է ՀՀ մարզերում ՀՖՖ ֆուտբոլային գործունեությունը: Մարզի ներկայացուցիչն ապահովում է մասսայական ֆուտբոլի միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, կապը հանրակրթական դպրոցների հետ: Մարզի ներկայացուցիչը ստեղծում է համայնքների հետ մշտական և ակտիվ կապ, հետևում է ՀՖՖ կողմից տեղադրված արհեստական խաղադաշտերի պահպանմանը, ապահովում է ՀՖՖ կողմից հատկացվող մարզագույքի բաշխումը:  

 

Աշխատանքային պարտականություններ՝

 

-Մարզում ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված աշխատանքների կորդինացում և վերահսկում, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքների սատարում:

-Աշխատանքային տարեկան պլանի ներկայացում, ամսական գործունեության, կատարած աշխատանքների, գույքի բաշխման մասին հաշվետվությունների ներկայացում եռամսյակային կտրվածքով:

-ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մասսայական միջոցառումների կազմակերպում, կոորդինացում, կառավարում և վերահսկում:

-Գործընկերության/համագործակցության հաստատում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

-Բազմակողմանի համագործակցություն մարզային պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ ֆուտբոլի զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով:

-ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի միջոցառումների կազմակերպում մասսայական և կազմակերպված ֆուտբոլի մակարդակներում:

-Մարզում ՀՖՖ Սիրողական ֆուտբոլի մրցաշարերի կազմակերպում:

-Մարզում սիրողական ֆուտբոլի թիմերի ստեղծմանը նպաստող աշխատանքների կոորդինացում:

-Մասսայական և սիրողական ֆուտբոլի միջոցառումների մասնակիցների տվյալների հավաքագրում:

-ՀՖՖ կողմից հատկացված մարզական գույքի և հանդերձանքի նպատակային բաշխում, դրանց նպատակային օգտագործման վերահսկում:

-«Ֆուտբոլը հանրակրթական դպրոցում» ծրագրի դրույթների կազմակերպում և մշտական վերահսկում. դասընթացի շրջանակներում մշտական կապի պահպանում ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:

-ՀՀ հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մասսայական ֆուտբոլի մարզիչների ներգրավում Լիդերների ՀՖՖ մարզչական D, ինչպես նաև ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացներին:

-Ֆուտբոլի ներառականությանը նվիրված ծրագրերի իրականացում մարզերում, ինչպիսիք են՝ կույրերի ֆուտբոլը, ֆուտբոլը մանկատներում և հատուկ դպրոցներում, ֆուտբոլը հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար ծրագրերը: 

 

Պահանջվող հմտություններ՝

 

-Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի կամ ֆուտբոլի մարզչի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (հանրակրթական դպրոցում կամ սպորտային մարզադպրոցում աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն):

-Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում (կդիտարկվի որպես առավելություն)

-ֆուտբոլային մարզչական կրթության ոլորտում hամապատասխան վերապատրաստումների առկայություն:

-Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների, հատկապես անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

-Հայկական և եվրոպական ֆուտբոլի կազմակերպչական հիմքի ըմբռնում:

-ՀՖՖ կանոնադրության և կանոնակարգերի իմացություն։

-Համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel, PP):

 

Դիմելու ընթացակարգը`

 

Յուրաքանչյուր բնակավայրում առկա թափուր աշխատատեղերի համար կարող են դիմել տվյալ տարածքում մշտական բնակություն ունեցող անձինք

 

Ինքնակենսագրականը և լուսանկարն ուղարկել [email protected] էլ. հասցեին 

 

Հարցերի համար ևս կարող եք գրել [email protected] էլ. հասցեին

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 24 45
2. Շիրակ 24 42
3. Ալաշկերտ 24 40
4. Նոա 24 39
5. Լոռի ՖԱ 24 36
6. Արարատ 24 33
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 22 33
2. Փյունիկ 21 26
3. Գանձասար-Կապան 22 25
4. ՖԱ Երևան 21 0