Ֆան Ակումբ

Դուք սիրո՞ւմ եք մեր ֆուտբոլը: Դուք սիրո՞ւմ եք թիմային պայքարը: Դուք սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Դուք սիրո՞ւմ եք հաղթել եւ Դուք մեր երիտասարդ, հայրենասեր, համառ, նվիրված, կամային, պայքարող տղաների կողքին ե՞ք: Ուրեմն դարձեք ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՖԱՆ-ԱԿՈՒՄԲԻ անդամ:

 

Անկախ նրանից, մենք ապրում ենք Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Փարիզում, Կահիրեում, կամ աշխարհի ցանկացած անկյունում, մենք հայ ենք եւ մենք պետք է լինենք Հայաստանի ազգային հավաքականի կողքին: Ազգային հավաքականը ներկայացնում է մեր երկիրը, մեր եռագույնը, մեզ...


Ստեղծելով Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական Ֆան-ակումբը՝ մենք նպատակ ունենք միավորել ազգային հավաքականի բոլոր իսկական երկրպագուներին, ստեղծել ջերմ փոխհարաբերություններ ազգային հավաքականի ու նրա բոլոր երկրպագուների միջեւ, բարձրացնել ֆուտբոլը երկրպագելու որակը, ստեղծել ազգային հավաքականին երկրպագելու նոր մշակույթ, ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին դարձնել մեր ֆուտբոլային ընտանիքի մասը, նրանց մասնակից դարձնել տարբեր իրադարձությունների, միջոցառումների, ակցիաների, տրամադրել ազգային հավաքականի հետ շփման ամենատարբեր հնարավորություններ, մատուցել բազմապիսի ծառայություններ:

 

Եթե համաձայն եք մեզ հետ, ուզում եք միանալ ֆուտբոլային մեր ընտանիքին, ուրեմն կատարեք մի քանի պարզ գործողություն եւ մենք միասին կլինենք:


Ուզում ենք տեղեկացնել, որ բոլոր տվյալները պետք է լրացվեն ճիշտ եւ պետք է համապատասխանեն իրականությանը: Հեռախոսահամարը, էլ.փոստի հասցեն պետք է պատկանեն Ձեզ եւ պետք է լինեն գործող: Դուք կգրանցվեք որպես Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական Ֆան-ակումբի անդամ բոլոր տվյալները մեր կողմից ստուգելուց հետո: Պայմաններին չհամապատասխանող դիմողները չեն գրանցվի: Այս ամենն արվում է, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ աշխատել եւ լինել փոխադարձաբար օգտակար:

Շնորհակալություն


Գրանցվեք ՖԱՆ ակումբում

Անուն*
Ազգանուն*
Էլ. փոստ*
Ծննդյան օր, ամիս, տարի    
Սեռ*
Քաղաք*
Անձնագրի համար*
Անձնագրի վավերականության ժամկետ*    
Բջջային*
Նկար (3*4 չափի)*
Հետադարձ կապ
Հակաspam նկար*
  Հաստատում եմ, որ լրացված տվյալները ճիշտ են, համապատասխանում են իրականությանը,  հեռախոսահամարը, էլ.փոստի հասցեն պատկանում են ինձ եւ գործող են:                                                                                                           * Նշված բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար  
 

Անդամներ

 
Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 20 39
2. Շիրակ 20 37
3. Գանձասար-Կապան 20 36
4. Փյունիկ 20 33
5. Բանանց 20 16
6. Արարատ 20 6