ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ
Ծնվել է 1959 թվականի մարտի 15-ին
1977թ․ ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի Մեխանիկական ֆակուլտետը և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում։
1982-1987թթ․ աշխատել է Արծվանիստի միջնակարգ դպրոցում որպես մանկավարժ։
1987-1989թթ․ Արծվանիստի Սովխոզում աշխատել է որպես ազատված կուսկազմակերպության քարտուղար։
1989-1991թթ․ գործուղվել է Օդեսայի Բարձրագույն կուսակցական դպրոց, որն ավարտելուց հետո ստացել է սոցիոլոգի որակավորում։
1991-1993թթ․ աշխատել է Էներգետիկայի նախարարության Պինդ վառելիք ՊՁ-ում որպես գլխավոր ինժեների-առաջին տեղակալ։
1994-1996թթ․ աշխատել է Չարբախի Պինդ վառելիք բազայում որպես տնօրեն։
1996-1997թթ․ աշխատել է Երևանի Վիտամինների գործարանում որպես փոխտնօրեն։
1997-2003թթ․ աշխատել է Երևան ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն։
2003թ․ ստեղծել է Բագրատուր ՍՊԸ-ն և առայսօր աշխատում է որպես տնօրեն։
2012թ․ հիմնադրել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը և առ այսօր այդ ակումբի նախագահն է։
2016-2018թթ․ եղել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ։
2019թ.- առ այսօր հանդիսանում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ