ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ
Ծնվել է 1959 թվականի մարտի 15-ին։
1977 թ․ ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի Մեխանիկական ֆակուլտետը և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում։
1982-1987 թթ․ աշխատել է Արծվանիստի միջնակարգ դպրոցում, որպես մանկավարժ։
1987-1989 թթ․ Արծվանիստի Սովխոզում եղել է ազատված կուսկազմակերպության քարտուղար։
1989-1991 թթ․ գործուղվել է Օդեսայի Բարձրագույն կուսակցական դպրոց, որն ավարտելուց հետո ստացել է սոցիոլոգի որակավորում։
1991-1993 թթ․ աշխատել է Էներգետիկայի նախարարության Պինդ վառելիք ՊՁ-ում, որպես գլխավոր ինժեների-առաջին տեղակալ։
1994-1996 թթ․ եղել է Չարբախի Պինդ վառելիք բազայի տնօրենը։
1996-1997 թթ․ հանդիսացել է Երևանի Վիտամինների գործարանի փոխտնօրենը։
1997-2003 թթ․ աշխատել է Երևան ՍՊԸ-ում, որպես փոխտնօրեն։
2003 թ․ ստեղծել է Բագրատուր ՍՊԸ-ն և առայսօր աշխատում է որպես տնօրեն։
2011 թ․ հիմնադրել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը և առ այսօր այդ ակումբի նախագահն է։
2014, 2018 և 2022 թթ․ ընտրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ։