Նորություններ

-
Ֆուտզալ. Ընկերական հանդիպում. ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան՝ 1:1
17.01.201323:25
Ֆուտզալ. Ընկերական հանդիպում. ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան՝ 1:1

Քիչ առաջ ՆՀՀ Մակեդոնիայի Նեգոտինո քաղաքում ավարտվեց ընկերական հանդիպումը ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև: Հանդիպման 5-րդ րոպեին մեր հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Սահակյանը, սակայն մեկ րոպե անց մակեդոնացիներին հաջողվել է հավասարացնել հաշիվը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

 

Մեր հավաքականը հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով 1. Էռնեստ Ակոպով 4.Վլադիմիր Մխիթարյան 6.Արման Սահակյան 11.Էդգար Կիրակոսյան 14.Արմեն Բաբայան: Փոխարինման են դուրս եկել 2.Սարո Գալստյանը 3.Սարո Մարդանյանը 8.Գրիգոր Կապուկրանյանը 9.Խորեն Զարգարյանը 13.Արմեն Ղազարյանը:

Վաղը տեղի կունենա երկու երկրների հավաքականների միջև երկրորդ հանդիպումը, որից հետո Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13