Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Այսօր հայտնի դարձավ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավարն է Նիկոլյա Ռենվիյը, նրան կօգնեն Ֆրեդերիկ Ակետը և Ստեֆան Լուզին: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բենուա Բաստյենը:

30.01.201314:32
Հայաստան – Լյուքսեմբուրգ հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը