Նորություններ

-
Մեր մրցավարներն ուսումնամարզական հավաքի ընթացքում սպասարկել են 32 խաղ
26.02.201312:44
Մեր մրցավարներն ուսումնամարզական հավաքի ընթացքում սպասարկել են 32 խաղ

Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ, ովքեր փետրվարի 11-ից 25-ը ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում, վերադարձել են Երեւան: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ մրցավարական բաժնի մասնագետ Արման Ալաբերքյանը նշեց, որ մրցավարներն ամեն օր անցկացրել են ինտենսիվ պարապմունքներ՝ առավոտյան 7:30-ից կես ժամանոց թեթև մարզումներ, 9:30-ից մինչև 13:30՝ տեսական պարապմունքներ, 17:00-ից՝ ֆիզպատրաստություն, իսկ 20:30-ից՝ խաղի կանոններ: Միաժամանակ մեր մրցավարները գրեթե ամեն օր սպասարկել են արտասահմանյան թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ընդհանուր առմամբ՝ 32 խաղ: Մասնավորապես, մեր մրցավարները սպասարկել են Դոնեցկի «Շախտյորի», Զապորոժիեյի «Մետալուրգի», Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումներ: Փետրվարի 20-ին արդեն մրցավարները հանձնել են նաեւ ֆիզպատրաստության, իսկ 21-ից 22-ը՝ տեսական քննությունները:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ 8 14
3. ՈՒրարտու 8 14
4. Լոռի ՖԱ 7 13
5. Նոա 9 12
6. Արարատ-Արմենիա 6 11
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2