Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն է, ով դարձավ դուբլի հեղինակ «Ռոստովի» հետ մրցավեճում: Իրենց ակումբների կազմերում գոլերի հեղինակներ դարձան նաև Հենրիխ Մխիթարյանը և Հրայր Մկոյանը:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար- «Դինամո» Մոսկվա՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Փեյքան»՝ 2:1, խաղացել է 90 րոպե:
Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե-«Բռնո»`1:1, խաղացել է 90 րոպե, դարձել է գոլի հեղինակ:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝3:1, խաղացել է 90 րոպե:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Սանաթ Նաֆթ»- «Սայպա» Քարաջ՝ 0:3, խաղացել է 90 րոպե:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Շերիֆ» Տիրասպոլ-«Սպերանցա»`2:1, խաղացել է 90 րոպե, զգուշացվել է:
Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Տավրիա»-«Մետալուրգ» Դոնեցկ՝4:3, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Տավրիա»-«Մետալուրգ» Դոնեցկ՝4:3, չի մասնակցել հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր» Դոնեցկ-«Չեռնոմորեց» Օդեսսա՝3:0, խաղացել է 90 րոպե, դարձել է գոլի հեղինակ:
Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալիստ» Խարկով-«Գովեռլա» Ուժգորոդ» հանդիպումը կայանալու է այսօր:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար-«Դինամո» Մոսկվա ՝1:1, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:
Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան» Կրասնոդար-«Դինամո» Մոսկվա ՝1:1, խաղացել է 66 րոպե:
Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե-«Բռնո»` 1:1, չի մասնակցել հանդիպմանը:
Զավեն Բադոյան, Բելառուսի սուպերգավաթ «Նաֆթան» Նովոպոլոցկ-«ԲԱՏԵ», Բորիսով՝0:1, չի մասնակցել հանդիպմանը:
Մասիս Ոսկանյան, Բելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Դե Գրաֆսհապ»-«Էմմեն»՝ 4:1, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա «Սպարտակ» Մոսկվա-«Լոկոմոտիվ» Մոսկվա՝ 0:0, խաղացել է 66 րոպե:
Արթուր Սարկիսով Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ռոստով» -«Վոլգա» Նիժնի Նովգորոդ ՝ 1:2, խաղացել է 78 րոպե, դարձել է 2 գոլի հեղինակ:
Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Սալյուտ»-«Ուրալ» հանդիպումը տեղի կունենա այսօր:
Միխայիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Խիմկի»-«Ուֆա» հանդիպումը տեղի կունենա այսօր, Միխայիլ Մարկոսովը չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով: