Նորություններ

-
Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը
18.03.201314:41
Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը: Մարտի 19-ին թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 19-ին` ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից  հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Մարտի 20-ին ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում, իսկ մարտի 21-ին ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:

Այնուհետև, մարտի 22-25-ը հավաքականը մարզումներ կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13