Նորություններ

-
Հայաստան-Չեխիա հանդիպման հսկայական տոմսեր Երևանի տարբեր հատվածներում
21.03.201315:55
Հայաստան-Չեխիա հանդիպման հսկայական տոմսեր Երևանի տարբեր հատվածներում

Այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ հայտնվեցին մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպման հսկայական տոմսեր` «Մենք սիրում ենք մեր հավաքականը» մակագրությամբ: Այս տոմսերի մոտ Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստով երիտասարդները, ովքեր Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ՖԱՆ-ԱԿՈՒՄԲԻ անդամներ էին, սկսեցին Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսերի վաճառքը: Մինչեւ մարտի 23-ը Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսեր` ի թիվս «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերի, Hummel և Yerevan City խանութների ցանցերի, կվաճառվեն նաեւ այստեղ:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս գեղեցիկ նախաձեռնությունը եւս մեկ հնարավորություն է մեր ազգային հավաքականի երկրպագուների համար`առանց օրվա անցուդարձից կտրվելու ձեռք բերել սիրելի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպման տոմսեր եւ լինել նրա կողքին մարզադաշտում:

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6