Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականի միջև ընկերական հանդիպումը, որում ազգային հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 3:0 հաշվով: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեցին ՀՖՖ հավաքականների բաժնից, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում առավել աչքի ընկած 3 ֆուտբոլիստներ՝ Աղվան Պապիկյանը, Տարոն Ոսկանյանը և Դավիթ Հակոբյանը, կմիանան ազգային հավաքականին:

21.03.201322:18
Երիտասարդական հավաքականի 3 ֆուտբոլիստներ կմիանան ազգային հավաքականին