Նորություններ

-
«Շիրակի» ֆուտբոլիստները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և չեմպիոնական գավաթով (լուսանկարներ)
13.05.201311:11
«Շիրակի» ֆուտբոլիստները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և չեմպիոնական գավաթով (լուսանկարներ)

Հայաստանի առաջնության 41-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» Գյումրիում հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին»: «Շիրակը» նախորդ տուրում «Փյունիկին» հաղթելուց հետո արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, իսկ «Գանձասարը» դեռևս պայքարում էր երրորդ տեղը զբաղեցնելու համար: Համառ և անզիջում պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Խաղից հետո տեղի ունեցավ նաև «Շիրակի» ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ Գործկոմի անդամները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին հանձնեց ոսկե մեդալները: Չեմպիոնական գավաթը «Շիրակի» ավագ Տիգրան Դավթյանին հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ավելացնենք, որ «Շիրակը» 14 տարվա ընդմիջումից հետո իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի

կոչումը:

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12