Երկարատև ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը, ով վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում: Արսեն Չիլինգարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ Բարձրագույն խմբում, իսկ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո անցել էր մարզչական աշխատանքի: Արսեն Չիլինգարյանն աշխատել է նաեւ նորանկախ Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականներում, իսկ նրա վերջին ակումբը Երևանի «Ուլիսն» էր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցում է Արսեն Չիլինգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին:

14.05.201313:25
Ֆրանսիայում մահացել է Արսեն Չիլինգարյանը