Նորություններ

-
Մայիսի 25-ից սկսվում է Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը
23.05.201318:36
Մայիսի 25-ից սկսվում է Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը

2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:

 

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում:

 

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

- արևելյան տրիբունա` 5000 դրամ

- արևմտյան տրիբունա` 8000 դրամ

 

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0