Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման:
Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:
Բոլոր դիտողությունները եւ առաջարկները մինչեւ ս.թ. հունիսի 25-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին: