// Տարեկան ամփոփիչ հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Նորություններ

-
Տարեկան ամփոփիչ հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ
27.08.201317:20
Տարեկան ամփոփիչ հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Օգոստոսի 26-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի տարեկան ամփոփիչ հանդիպումը ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ: Այն նպատակ ուներ ակումբներին ներկայացնել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2013/14 մրցաշրջանի ամփոփիչ տեղեկատվությունը և նշված մրցաշրջանի արդյունքները: Մասնակից ակումբները ներկայացնում էին իրենց արտոնագրման և ֆինանսական պատասխանատուները: Չնայած այն հանգամանքին, որ ակումբների արձագանքները միանգամայն դրական էին Արտոնագրման բաժնի գործունեության վերաբերյալ, հանդիպման ընթացքում ակումբներին հնարավորություն տրվեց իրենց դժգոհություններն ու առաջարկությունները հայտնել ՀՖՖ Արտոնագրման բաժնին ակումբների արտոնագրման համակարգի վերաբերյալ: Ծավալված քննարկման արդյունքում եղան առաջարկներ, որոնք կընկնեն ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի համար նախատեսված բարելավումների և փոփոխությունների հիմքում: Հանդիպման ընթացքում ակումբներին ներկայացվեցին նաև գալիք արտոնագրային մրցաշրջանի նպատակներն ու նախատեսվող ծրագրերը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Գանձասար-Կապան 6 7
7. Լոռի ՖԱ 5 6
8. Արարատ-Արմենիա 4 5
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 4 1