// Չեխիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը հայ երկրպագուների համար՝ սեպտեմբերի 2-ից

Նորություններ

-
Չեխիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը հայ երկրպագուների համար՝ սեպտեմբերի 2-ից
28.08.201317:03
Չեխիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը հայ երկրպագուների համար՝ սեպտեմբերի 2-ից

Սեպտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեցին Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայից, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Էդեն Արենա» մարզադաշտի չորրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղից սեպտեմբերի 2-ից 5-ը՝ ժամը 13:00-17:00: Խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, տոմսերը կվաճառվեն երրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղում, սկսած ժամը 12:00-ից: Տոմսերի արժեքն է 290 չեխական կրոն (11.26 եվրո):

 

Մարզադաշտում հայ երկրպագուներին հատկացված տրիբունայի քարտեզը կարող եք տեսնել այստեղ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 7 14
2. Լոռի ՖԱ 7 10
3. Արարատ 5 9
4. Ալաշկերտ 6 9
5. Վան 6 9
6. Արարատ-Արմենիա 5 8
7. Նոա 4 7
8. Գանձասար-Կապան 7 7
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 5 2