Նորություններ

-
Չեխիա - Հայաստան 1:2
07.09.201300:03
Չեխիա - Հայաստան 1:2

Քիչ առաջ Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում ավարտվեց Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա - Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսում Կառլեն Մկրտչյանի կատարած հեռահար հարվածից հետո Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ` 0:1: Երկրորդ խաղակեսում Թոմաշ Ռոսիցկու հարվածից հետո գնդակը դիպավ Վարազդատ Հարոյանին և անդրադարձով հայտնվեց մեր հավաքականի դարպասում` 1:1: Մրցավարի ավելացրած 2 րոպեին Յուրա Մովսիսյանի կատարած փոխանցումից հետո Գևորդ Ղազարյանը գրավեց Պետեր Չեխի դարպասը և 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց մեր հավաքականին: Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր:

Հիշեցնենք որ հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Դանիայի հետ: Հանդիպումը կկայանի սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13