Նորություններ

-
Հոկտեմբեր ամիսը հայկական ֆուտբոլում
02.10.201316:16
Հոկտեմբեր ամիսը հայկական ֆուտբոլում

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնելու է Լեհաստան, որտեղ Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի իր հասակակիցների հետ դժվարին պայքարում կփորձի ձեռք բերել էլիտ ռաունդի ուղեգիր:

 

Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում կընդունի Ֆրանսիայի ընտրանուն 2015թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:  Հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին: Հանդիպման մուտքն ազատ է երկրպագուների համար:

 

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Բուլղարիայի հավաքականի հետ՝ եզրափակելով 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի տնային հանդիպումների շարքը: Հանդիպումը կկայանա Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, «Հյումել» եւ «Երեւան սիթի» խանութների ցանցերում:

 

Հոկտեմբերի 14-ին և 15-ին կրկին ասպարեզ դուրս կգան Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականները: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ռաֆայել Նազարյանի սաներն ուժերը կչափեն Ղազախստանի հավաքականի հետ, իսկ մեկ օր անց Իտալիայի Նեապոլ քաղաքում՝ «ՍանՊաոլո» մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին Իտալիայի ազգային հավաքականը կընդունի Հայաստանի ընտրանուն:

 

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականը կմեկնի Շվեյցարիա, որտեղ անցկացվելու է 2014թ. Ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարը: Մեր թիմի մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Մոլդովայի հավաքականները:

 

Ի վերջո հոկտեմբերի 24-29-ը Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարը, որի իրավունքը ձեռք է բերել Հայաստանը: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի թիմերը: Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը կմրցի Անգլիայի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ: Նույն օրը՝ ժամը 17:00-ին, Վ.Սարգսյանի անվան  «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 26-ին, Ջիբրալթարը և Անգլիան կմրցեն միմյանց հետ ժամը 15:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ Հայաստանը և Իռլանդիան՝ ժամը 17:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Վերջին տուրում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի և Ջիբրալթարի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ Իռլանդիայիև Անգլիայի հավաքականները՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5