Նորություններ

-
Եվրո-2016. Վիճակահանություն. Մեր մրցակիցների հետ հանդիպումների պատմությունը
23.02.201416:54
Եվրո-2016. Վիճակահանություն. Մեր մրցակիցների հետ հանդիպումների պատմությունը

Այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց I խմբում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և  Ալբանիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը ժամանակին արդեն հանդիպել է այս բոլոր հավաքականների հետ:

 

Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0. Պորտուգալիայում տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Էրիկ Ասադուրյանը: Եվրո-2008-ի ընտրական փուլում կրկին Երևանում հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Արզումանյանը: Պորտուգալիայում տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով:

 

Հայաստանի հավաքականը 4 անգամ հանդիպել է նաև Դանիայի հավաքականի հետ: Եվրո-96-ի ընտրական փուլում մեր հավաքականը Երևանում պարտվել է դանիացիներին 0:2, իսկ Կոպենհագենում՝ 1:3 հաշվով: Մեր թիմից միակ գոլը հեղինակել է Արթուր Պետրոսյանը: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Կոպենհագենում 4:0 հաշվով հաղթեց դանիացիներին: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը (2 անգամ), Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը: Երևանում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով զիջեց դանիացիներին:

 

Եվրո-2008-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդիպել է նաև Սերբիայի հավաքականի հետ: Արտագնա խաղում մեր հավաքականը զիջել է 0:3 հաշվով, իսկ Երևանում հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: 2012 թ. թիմերն անցկացրել են նաև ընկերական հանդիպում: 2:0 հաշվով հաղթել են սերբերը:

 

Ալբանիայի հավաքականի հետ Հայաստանի հավաքականը մրցել է Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Ալբանիայում հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Հակոբ Տեր-Պետրոսյանը: Երևանում մեր հավաքականը հաղթեց 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հարություն Վարդանյանը, Էրիկ Ասադուրյանը և Գառնիկ Ավալյանը: 2013 թ. կայացած ընկերական խաղում Ալբանիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 30 68
3. Արարատ 29 46
4. Ալաշկերտ 28 45
5. Նոա 30 38
6. ՈՒրարտու 28 35
7. Նորավանք 29 24
8. Վան 29 19
9. ԲԿՄԱ 29 15