Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում
25.05.201423:05
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում

Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում՝ «Դոմեն դե դիվոն» հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին  միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գեւգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ գնդակով և առանց գնդակի, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ:

Հայասատանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 19:30-ին: Մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում տեղի կունենա ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13