// Արթուր Պետրոսյանը միացավ Հայաստանի հավաքականին

Նորություններ

-
Արթուր Պետրոսյանը միացավ Հայաստանի հավաքականին
31.05.201400:39
Արթուր Պետրոսյանը միացավ Հայաստանի հավաքականին

Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականին միացավ նաև Արթուր Պետրոսյանը, ով ինչպես հայտնի է, նույնպես համալրել է մեր հավաքականի մարզչական շտաբը և կօգնի թիմին նախապատրաստվել Ալժիրի և Գերմանիայի հավաքականների հետ հանդիպումներին:

Նախկինում հայտարարվել է, որ Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը տեղի կունենա Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում, սակայն մարզումային ծրագրում տեղի ունեցավ փոփոխություն, և թիմն անցկացրեց մարզումը Կրանս-Մոնտանայում: 

 

Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Գանձասար-Կապան 6 7
7. Լոռի ՖԱ 5 6
8. Արարատ-Արմենիա 4 5
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 4 1