Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները անցկացրեցին ֆիզպատրաստության թեստեր
02.06.201422:00
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները անցկացրեցին ֆիզպատրաստության թեստեր

Հունիսի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը տեղափոխվեց Լոզան, որտեղ անցկացրեց ֆիզպատրաստության թեստեր Լոզանի մարզական համալսարանում: Թեստերի արդյունքները մշակելուց հետո յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կկազմվի առանձին ծրագիր, որով խաղացողը կշարունակի մարզվել` ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու նպատակով:

Թեստերը հանձնելուց հետո թիմը տեղափոխվեց Ժնևի մոտ գտնվող Շավան դը Բոժի քաղաքը և հանգրվանեց նույնանուն հյուրանոցում:

Հունիսի 3-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղից կտեղափոխվի Մայնց:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18